Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին գնահատել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղը Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում։
«Ավելի հարձակողական դիրք Ջուդի համար։ Դա մեզ շատ օգնեց նախորդ մրցաշրջանում։ Նա հիանալի խաղաց այսօր երկրորդ խաղակեսում։ Նա արժանի էր գոլի»,- իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Մադրիդի «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Ֆեդերիկո Վալվերդեի գոլի շնորհիվ։ Ջուդ Բելինգհեմը շատ գոլային պահեր ուներ, սակայն անգլիացին չկարողացավ գրավել դարպասը։