«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ալեքս Վալեն, ով վարձավճարով հանդես է գալիս «Կոմոյում», կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում։ 20-ամյա խաղացողն իր հետքն է թողել Սեսկ Ֆաբրեգասի թիմում հունվարին միանալուց հետո։
Լրագրող Գաբրիել Սանսի կարծիքով՝ Դորտմունդի «Բորուսիան» հետևում է երիտասարդ իսպանացու առաջընթացին։ Ամռանը «իշամեղուները» կարող են փորձել ձեռք բերել ֆուտբոլիստին, եթե կատալոնական գրանդը պատրաստ լինի վաճառել նրան։
Ալեքս Վալեն 11 հանդիպում է անցկացրել «Կոմոյի» կազմում Ա Սերիայում։ Մրցաշրջանի առաջին կեսում «Բլաուգրանայի» սանը վարձավճարով հանդես է եկել շոտլանդական «Սելթիկում»։ Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 4,5 միլիոն եվրո։