«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսով։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, կատալոնացիները պատրաստ են վաճառել Ֆերան Տորեսին և Ռոնալդ Արաուխոյին, և այդ գործարքներից ստացված գումարը կներդրվի Գյոկերեսի տրանսֆերի համար։
Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։
Վիկտոր Գյոկերեսն այս մրցաշրջանում անցկացրած 46 խաղում դարձել է 47 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։