Արնե Սլոտ. «Ծիծաղելի կլինի կասկածի տակ առնել նվիրվածությունը»

Լիվերպուլի աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը փոխարինման դուրս գալուց 5 րոպե անց (1-0) խփեց հաղթական գոլը «Լեսթերի» դեմ խաղում։

26-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով շարքից դուրս էր եկել ավելի քան մեկ ամսով։

«Ծիծաղելի կլինի կասկածի տակ առնել Տրենտի նվիրվածությունը «Լիվերպուլին»:

Բոլոր վերնագրերը պետք է լինեն նրա գոլի և այն անհավանական պահերի մասին, որոնք նա տվել է ակումբին այս տարիների ընթացքում»,- Սլոտի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։