Առնե Սլոտ. «Ծիծաղելի է կասկածի տակ դնել նրա նվիրվածությունը «Լիվերպուլին»»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը պատասխանել է թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հասցեին հնչեցրած քննադատությանը:

Նախկինում բազմիցս հաղորդվել է, որ 26-ամյա անգլիացին մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է ամռանը:

«Ծիծաղելի է կասկածի տակ առնել նրա նվիրվածությունն այս ակումբին: Բոլոր վերնագրերը պետք է լինեն այն մասին, որ Տրենտը խփեց այդ գոլը և այն բոլոր անհավանական պահերը, որոնք նա տվել է այս ակումբին այս տարիների ընթացքում»,- Սլոտի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» ակադեմիայի սան է: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։