«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին։ Անգլիայի առաջնության 33-րդ տուրի «Լեսթերի» դեմ խաղում թիմը հաղթեց 1-0 հաշվով։
«Երկրպագուները միակ բանն են ուզում, որ մենք հաղթենք առաջնությունը։ Ամեն պահ, երբ դա տեղի ունենա, նրանց համար հատուկ կլինի։
Ես, անկասկած, անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթվան, քանի որ կարծում եմ, որ «Արսենալը», լինելով այդքան լավ թիմ, կարող է հաղթել շաբաթվա ընթացքում։ Մենք, հավանաբար, ստիպված կլինենք դա անել ինքներս, և մեր առաջին հնարավորությունը կլինի հաջորդ շաբաթ «Թոթենհեմի» դեմ խաղում»,- Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
«Լիվերպուլը» գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Թիմը 33 խաղում վաստակել է 79 միավոր։ «Արսենալը» 66 միավորով երկրորդ տեղում է։