«Նյուքասլի» լեգենդ և հեռուստատեսային փորձագետ Ալան Շիրերը մեկնաբանել է «կարմիր սատանաների» դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդի հետ կապված իրավիճակը։
Շիրերը նկարագրել է 22-ամյա հարձակվողին որպես մեկը, ով պայքարում է ակումբի մեծ ակնկալիքների ներքո:
«Ես նրան տեսնում եմ որպես զոհ: Նա պատրաստ չէ հարձակման գծում գլխավորել այնպիսի ակումբ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է: Կասկածից վեր է, որ նա վստահության ճգնաժամ ունի և նա հայտնվել է բարդ իրավիճակում»,- Շիրերի խոսքերն է մեջբերում Goal-ը: