Հոլանդացի կիսապաշտպան Խավի Սիմոնսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից՝ «Լայպցիգից»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանը մտադիր է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»։ Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ ֆուտբոլիստի տեղափոխությունը կատալոնական ակումբ տեղի կունենա հաջորդ ամառ։
«Լայպցիգն» իր հերթին պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա համար առաջարկեն մոտ 75 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում հոլանդացի կիսապաշտպանը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։