Վիրջիլ վան Դեյկը կարող էր հայտնվել «Չելսիում»

Հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարող էր հայտնվել Լոնդոնի «Չելսիում», եթե չերկարաձգեր պայմանագիրը «Լիվերպուլի» հետ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը, «թոշակառուների» ղեկավարությունը ցանկանում էր հաջորդ ամառ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։

Լոնդոնյան թոփ-ակումբը հույս ուներ, որ Վան Դեյկը չերկարաձգի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ։ Սակայն վերջերս հայտնի դարձավ Վան Դեյկի և «Լիվերպուլի» միջև նոր գործարքի մասին։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին անցկացրել է 32 հանդիպում, դառնալով՝ երկու գոլի հեղինակ։