Վիկտոր Օսիմհենը հինգ տարվա պայմանագիր է կնքել անգլիական թիմի հետ

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում», ամռանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։

Այս մասին հայտնել են երեք լրագրողներ՝ Սերդար Ալի Չելիքլերը, Այգյուն Օզիփեքը և Ահմեդ Քոնանքը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները անգլիական ակումբի հետ, սակայն «Նապոլիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև դեռ համաձայնություն չկա։ Ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր կկնքի «կարմիր սատանաների» հետ։ Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 60 միլիոն եվրո։ Պայմանագրի արժեքը կկազմի տարեկան 15 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա նիգերիացին «Գալաթասարայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։