Ունայ Էմերի․ «Ֆուտբոլիստները ֆանտաստիկ կերպով արձագանքեցին Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուն»

Շաբաթ օրը «Ասթոն Վիլան» 4-1 հաշվով ջախջախեց «Նյուքասլին»՝ շարունակելով պայքարը Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում ուղեգրի համար։ Խաղից հետո գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը։

«Ֆուտբոլիստները ֆանտաստիկ կերպով արձագանքեցին Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուն։ «Վիլա Պարկը» յուրահատուկ բան է։ Սա մեր ամրոցն է։ Երկրպագուները մեզ մոտիվացնում են, մղում և օգնում։ Խաղացողները 90 րոպե հետևեցին խաղի պլանին։ Մենք ուրախ ենք և ցանկանում ենք շարունակել նույն ոգով»,- ասել է Էմերին BBC Radio 5 Live-ին տված հարցազրույցում։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝