Պրեմիեր Լիգայի երեք ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» աստղին

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ասթոն Վիլան», «Նյուքասլը» և «Թոթենհեմը»։ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է քննարկել Գրելիշի համար առաջարկները, սակայն վինգերի բարձր աշխատավարձը խոչընդոտ է տրանսֆերի համար։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։