«Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կարող է նոր պայմանագիր կնքել թիմի հետ։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Ըստ աղբյուրի, կողմերը մոտ են համագործակցությունը մինչև 2027 թվականը երկարաձգելուն։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում Շոմուրոդովը հռոմեական թիմի կազմում մասնակցել է 32 հանդիպման։ Հարձակվողը խփել է յոթ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։
33 խաղից հետո «Ռոման» ունի 57 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։