Ռաֆինյան այս ցուցանիշով հավասարվեց Նեյմարին

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան այս մրցաշրջանում դարձել է արդեն 51 արդյունավետ գործողության հեղինակ։

Այսպիսով, Ռաֆինյան հավասարվեց կատալոնական ակումբի նախկին բրազիլացի հարձակվող Նեյմարին Եվրոպայի լավագույն հինգ լիգաներում մեկ մրցաշրջանում արդյունավետ գործողության քանակով։

Այս մրցաշրջանում Ռաֆինյան դարձել է 30 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Նեյմարը նույնքան գոլ է խփել 2015/2016 մրցաշրջանում։

Ռաֆինյան հանդես է գալիս «Բլաուգրանայում» 2022 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։