Պեպ Գվարդիոլա․ «Դժվար ժամանակաշրջան ենք ունեցել, բայց հիմա քիչ թե շատ կայուն ենք»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0)։

«Դա մեծ հաղթանակ էր։ Մենք պետք է խելամիտ գործեինք։ Մրցաշրջանին մնացել էր 5-6 խաղ, մենք հաղթեցինք այստեղ «Գուդիսոն Պարկում», այն ժամանակ, երբ «Էվերթոնը» արտագնա հաղթանակ էր տարել «Նոթինգհեմում» և տանը չէր պարտվել «Արսենալին»։ Սա շատ կարևոր էր։

Բարդ շրջան ունեցանք, հատկապես վնասվածքներով, բայց հիմա քիչ թե շատ կայուն ենք։ Այժմ ամեն ինչ մեր ձեռքերում է»,- մարզչի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։