Նիկո Ուիլյամսը անգլիական գրանդի տրանսֆերային նպատակն է

Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակն է։ Այս մասին հայտնում է Todofichajes պորտալը։

Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները ցանկանում են ուժեղացնել հարձակման գիծը և իսպանացուն տեսնել որպես իդեալական թեկնածու։ Սակայն կողմերի միջև պաշտոնական բանակցություններ դեռևս չեն եղել։

Հիշեցնենք, որ Ուիլյամսի պայմանագրով նախատեսված գնման կետը կազմում է 58 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա վինգերը անցկացրել է 27 հանդիպում, դարձել հինգ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի և բասկերի միջև գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։