«Լիվերպուլին» մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից

«Լիվերպուլին» 3 միավոր է բաժանում Պրեմիեր լիգայում չեմպիոն հռչակվելուց։ Արնե Սլոտի սաները Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում հաղթեցին «Լեսթերին» (1-0):

Առաջնության ավարտին մնացել է 5 տուր, իսկ մերսիսայդցիները 79 միավորով գլխավորում են աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Արսենալը» 13 միավոր պակաս ունի։

«Լիվերպուլը» կդառնա չեմպիոն, եթե հաղթի «Թոթենհեմին» 34-րդ տուրի տնային հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 27-ին։