«Լիվերպուլը» տրանսֆերային նպատակ ունի

«Բրենթֆորդի» կիսապաշտպան Բրայան Մբումոն կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում։ Այս մասին հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ 25-ամյա վինգերի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բրայանը անցկացրել է 33 հանդիպում, որոնցում խփել է 18 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։