Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն չի մասնակցել թիմի մարզմանը Բիլբաոյի «Ատլետիկի» հետ Լա Լիգայի 32-րդ տուրի խաղին ընդառաջ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստին դեռ անհանգստացնում է կոճը, որն այտուց չի իջել։ Այնուամենայնիվ, Մբապպեն հնարավորություն ունի խաղալու Իսպանիայի գավաթի եզրափակիչ «Բարսելոնայի» դեմ խաղում, որը կկայանա ապրիլի 26-ին։
Հիշեցնենք, որ հարձակվողը վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Արսենալի» դեմ պատասխան խաղի ժամանակ (1-2)։