Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն մեկնաբանություն է տվել «Լաս Պալմասից» կրած պարտությունից հետո (0-1)։ Լա լիգայի 32-րդ տուրի խաղում միակ գոլը 93-րդ րոպեին խփեց Խավի Մունյոսը։
«Նրանք նետեցին գնդակը՝ հույս ունենալով, որ բախտը կբերի, որն ի վերջո հանգեցրեց գոլի: Մեզ պակասում էր գնդակի ճշգրտությունը, չնայած առաջին խաղակեսում հնարավորություններ ստեղծեցինք. «Լաս Պալմասի» դարպասապահը հիանալի սեյվեր կատարեց:
Գիտենք, որ չեմպիոնությունը գրեթե անհասանելի է, բայց մենք պետք է շարունակենք աշխատել»,- Կոկեի խոսքերն է փոխանցում Atletico Universe-ը:
«Բարսելոնան» 73 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: «Ատլետիկոն» 63 միավորով երրորդն է: