«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պատմել է իր զգացմունքների մասին այն բանից հետո, երբ ակումբը հայտարարեց, որ չի երկարաձգելու իր պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի վերջում։
«Դա մի փոքր շոկ էր։ Ես նրանցից առաջարկներ չստացա ամբողջ տարի, և ակումբը որոշում կայացրեց։ Իհարկե, ես մի փոքր զարմացա, բայց ստիպված էի ընդունել դա։
Ճիշտն ասած, ես դեռ կարծում եմ, որ կարող եմ հանդես գալ այն մակարդակով, որում այժմ գտնվում եմ, բայց հասկանում եմ, որ ակումբները պետք է որոշումներ կայացնեն»,- Դե Բրույնեի խոսքերը մեջբերում է The Sun-ը։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին 33-ամյա կիսապաշտպանը հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին, երբ ավարտվում է նրա պայմանագիրը։ Ապրիլի 6-ին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարեց, որ Դե Բրույնեի հեռանալու որոշումը կայացրել է ակումբը, ոչ թե ֆուտբոլիստը։