Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 22-ամյա հարձակվող Ուգո Էկիտիեկեի տրանսֆերային արժեքը 80 միլիոն եվրոյից բարձրացրել է 100 միլիոն եվրոյի։
Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ֆրանկֆուրտյան ակումբը պատրաստվում է ֆրանսիացի ֆուտբոլիստի հեռանալուն հաջորդ ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էկիտիեկով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։
Այս մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։