Էրիկ Գարսիան կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան հայտնվել է Լոնդոնի «Թոթենհեմի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ Գարսիայի տրանսֆերը լոնդոնյան ակումբի առաջնահերթություններից է։ Պաշտպանությունն ուժեղացնելու համար ղեկավարությունը պատրաստ է ծախսել շուրջ 15 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ ձմռանը իտալական «Կոմոն» փորձել է ձեռք բերել Գարսիային, սակայն գործարքը արգելափակել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։

Այս մրցաշրջանում 24-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Գարսիայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։