Էդուարդ Սպերցյանը տպավորիչ ցուցանիշ է գրանցել «Կրասնոդարի» կազմում

«Կրասնոդարը» ՌՊԼ-ի 25-րդ տուրում սեփական հարկի տակ մրցեց «Ախմատի» հետ և հաղթեց 3-1 հաշվով։

Հանդիպման 78-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։

Սա հայ ֆուտբոլիստի համար 14-րդ հաջող 11 մետրանոցն էր «Կրասնոդարի» կազմում։ Այս ցուցանիշով Սպերցյանը դարձավ ակումբի ռեկորդակիրը՝ շրջանցելով Եվգենի Կալեշինին ու Ժոաոզինյոյին։