Էբերեչի Էզեն կարող է միանալ անգլիական գրանդին

«Մանչեսթեր Յունայթեդը» կանի հնարավոր ամեն ինչ այս ամառ «Քրիստալ Փելասի» 26-ամյա կիսապաշտպան Էբերեչի Էզեին ձեռք բերելու համար։

Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» կարծում են, որ անգլիացի ֆուտբոլիստը թիմ կբերի բացակայող դասին։ «Քրիստալ Փելասը» հույս ունի Էզեի տրանսֆերից 60 միլիոն եվրո վաստակել։

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է գործարքի մեջ ներառել վինգեր Մարկուս Ռեշֆորդին։

Այս մրցաշրջանում Էզեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։