Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, ամենայն հավանականությամբ, շուտով կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Անչելոտտին մոտ ժամանակներս կլքի մադրիդյան ակումբը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում Անչելոտտիի և Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև։
Բրազիլիայի հավաքականը ցանկանում է նոր գլխավոր մարզիչ նշանակել Էկվադորի ու Պարագվայի հետ հունիսյան հանդիպումներից առաջ։