«Բավարիան» դիտարկում է հաջորդ ամառ վաճառելու 26-ամյա կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյին։
Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը պատրաստ է բաժանվել ֆրանսիացի ֆուտբոլիստից, քանի որ նրա պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները փակուղի են մտել։
Նշվում է, որ Ուպամեկանոն պահանջում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ՝ գումարած բոնուսներ, ինչին «Բավարիան» պատրաստ չէ համաձայնվել։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։