Հայտնի է դարձել «Բայերի» դիրքորոշումը Խաբի Ալոնսոյի վերաբերյալ, ով ցանկանում է գլխավորել «Ռեալը»

«Բայերը» մտադիր չէ խոչընդոտել թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի՝ Մադրիդի «Ռեալը» գլխավորելուն։

Լևերկուզենյան ակումբում գիտեն, որ իսպանացի մասնագետը ցանկանում է գլխավորել «սերուցքայինները»։ Խաբի Ալոնսոն մեկ տարի առաջ մերժել է «Բավարիայի» և Պրեմիեր Լիգայի ակումբների առաջարկները՝ սպասելով Մադրիդի «Ռեալի» առաջարկին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 43-ամյա մասնագետը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր հավակնորդը՝ փոխարինելու Կառլո Անչելոտտիին։

Խաբի Ալոնսոյի գործող պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը, ինչպես Անչելոտտիի պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ։