«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հանս-Դիտեր Ֆլիկի հետ

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։

Ինչպես իր սոցցանցերում հայտնում է լրագրող և ինսայդեր Նիկոլո Շիրան, կատալոնական ակումբի ղեկավարությունը լիովին գոհ է մարզչի աշխատանքից, ուստի պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել։

Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝