«Բարսելոնայում» որոշում են կայացրել Վոյցեխ Շչեսնիի վերաբերյալ

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։

«Մենք գոհ ենք Շչեսնիից: Նա անպայման մեզ հետ կլինի հաջորդ մրցաշրջանում»,- Դեկուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա լեհը անցկացրել է 24 հանդիպում՝ բաց թողնելով 24 գոլ և անառիկ է պահել դարպասը 12 խաղում։