«Բարսելոնայի» սանը ցանկանում է վերադառնալ հարազատ ակումբ

Հոլանդացի կիսապաշտպան Չավի Սիմոնսն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից՝ գերմանական «Լայպցիգից» ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանը մտադիր է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»: Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Սիմոնսի տեղափոխությունը «Բլաուգրանա» տեղի կունենա հաջորդ ամառ: Չավին ունի նաև կարիերան Անգլիայի առաջնությունում շարունակելու տարբերակներ։

«Լայպցիգն» իր հերթին պատրաստ է բաժանվել խաղացողից, եթե նրա համար առաջարկեն մոտ 75 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Չավին մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով տասը գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։