Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի եզրային պաշտպան Մայլս Լյուիս-Սքելի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերն ակտիվորեն բանակցում են պայմանագրի երկարաձգման շուրջ։
Նշվում է, որ նոր պայմանագրի ստորագրումը միայն ժամանակի հարց է։ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան 18-ամյա պաշտպանին համարում է իր թիմի ապագայի առանցքային մասը։
Լյուիս-Սքելլին ընթացիկ մրցաշրջանում 31 հանդիպում է անցկացրել հիմնական թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։