Անտոնիո Կոնտեն կարող է լքել «Նապոլին»

Իտալացի մասնագետներ Մասիմիլիանո Ալեգրին և Վինչենցո Իտալանոն հայտնվել են «Նապոլիի» ղեկավարության շորթ ցուցակում, եթե թիմի ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքի նեապոլյան ակումբը։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ Ալեգրին «Յուվենտուսում» եղած ժամանակվանից լավ հարաբերություններ է պահպանել «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննայի հետ։

Իտալանոն ներկայումս «Բոլոնիայի« գլխավոր մարզիչն է։ Ալեգրիի վերջին աշխատանքը եղել է «Յուվենտուսում»։ Իտալիայի առաջնության 32 տուրից հետո Կոնտեի թիմն ունի 68 միավոր և երկրորդ տեղում է։