«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերը հարցազրույց է տվել «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0)։ Առնե Սլոթի թիմին չեմպիոնությունից մեկ քայլ է բաժանում։
Աղվեսների դեմ խաղում միակ գոլը խփեց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ով փոխարինման դուրս եկավ 71-րդ րոպեին, իսկ գոլը տոնեց 76-րդ րոպեին։ Աջ պաշտպանը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել մարտի 11-ից։
«Ես շատ ուրախ եմ ոչ միայն թիմի, այլ նաև անձամբ Տրենտի համար: Նա շատ աշխատեց, որպեսզի շուտ վերադառնա, և դրա համար պարգևատրվեց: Նա արժանի էր դրան:
Չգիտեմ, արդյոք արժանի էի խաղի լավագույնի կոչմանը, բայց ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք, և Տրենտը գոլ խփեց»,- ասել է Մակալիստերը Sky Sports-ին տված հարցազրույցում: