«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»։
«Մեզ համար «Ռեալի» մասին լուրերը ոչինչ են։ Մենք կենտրոնացած ենք մրցաշրջանի մնացած հատվածի վրա։ Կարևոր է հիշել, որ մրցաշրջանը դեռ չի ավարտվել։ Մենք պետք է անցկացնենք ևս հինգ խաղ առաջնությունում, և մենք պետք է հիշենք դա։
Ապագայի մասին խոսելն ավելորդ է։ Համակենտրոնացումը կորցնելը լավ չէ։ Այս թեման հիմա կարևոր չէ։ Չեմ ուզում շատ խոսել շահարկումների, ասեկոսեների կամ ապագայի մասին։ Դա այնքան էլ լավ չէ պատշաճ պատրաստվելու համար»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է Sky Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալոնսոյի խորհրդականն արդեն բանակցություններ է վարել «սերուցքայինների» ներկայացուցիչների հետ։ «Բայերը» ակնկալում է, որ իսպանացի մարզիչը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։