Երկու գրանդներ հետաքրքրված են Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով

Կրիշտիանու Ռոնալդուն, ով հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում», կարող է փոխել ակումբը։

Sport Bible-ի տեղեկություններով, Ռոնալդուն մտածում է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու մասին:

Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: Նա կարող է մեկամսյա պայմանագիր կնքել այս ակումբներից մեկի հետ՝ մրցաշարին մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ պորտուգալացին երկար ժամանակ հանդես է եկել անգլիական մեկ այլ գրանդում՝ «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ հաղթել է Չեմպիոնների լիգան։