Էդեր Միլիտաոյի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն ապաքինման վերջին փուլում է։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» լավատեսորեն է տրամադրված Միլիտաոյի ապաքինման հարցում։ Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է հաջորդ ամառ կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը:

Այս մրցաշրջանում Միլիտաոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի ապրիլի 20-ին՝ «Ատլետիկի» հետ: Լա Լիգայի 32-րդ տուրի հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։