Իտալական գրանդը միացել է Կիմ Մին Ջեի համար պայքարին

Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն կարող է հեռանալ գերմանական ակումբից։ Այս մասին հայտնում է Sky Germany-ն։

Ըստ աղբյուրի՝ 28-ամյա կորեացի ֆուտբոլիստը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի։ Ջեի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը», Լոնդոնի «Չելսին» և «Նյուքասլը»:

Այս մրցաշրջանում պաշտպանը «Բավարիայի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Կիմի գործող աշխատանքային պայմանագիրը գերմանական գրանդի հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: