«Սաութհեմփթոնի» վինգեր Թայլեր Դիբլինգը «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում է: Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» պատրաստ են մեծ գումարներ ծախսել 19-ամյա խաղացողի վրա, եթե հաղթեն Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում։
Ետնապահներն իրենց տաղանդի համար կպահանջեն մոտ 117 միլիոն եվրո։ Մանկունիացիները կարող են օգտագործել Եվրոպայի լիգայում հաղթելու մրցանակային գումարը՝ գնելու Դիբլինգին:
Այս մրցաշրջանում Թայլերը «Սաութհեմփթոնի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: