«Սանթոսը» հայտարարություն է արել Նեյմարի հետ կապված

«Սանթոսը» մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0)։

«Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։

Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից խուսափելու համար։

Անհրաժեշտության դեպքում վերականգնողական նոր մոտեցումներ կկիրառվեն՝ խաղադաշտ վերադառնալու օպտիմալ ժամկետի հասնելու համար»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ: