Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» աստղին

Անգլիայի և Լոնդոնի «Արսենալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բուկայո Սական գրավել է իսպանական գրանդի ուշադրությունը։

Todofichajes-ի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել 23-ամյա վինգերին: «Արքայական» ակումբի ղեկավարությունը տպավորված է Բուկայոյի խաղով ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումներում։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» երկու հանդիպումներում 1-5 հաշվով պարտվել է «զինագործներին» և դուրս մնաց հեղինակավոր մրցաշարից։

Սական «Արսենալի» հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականի կեսերը: Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։