Պեպ Գվարդիոլան կարոտում է Չեմպիոնների Լիգան

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք հետևում է Չեմպիոնների լիգային թիմի հեռացումից հետո։

«Այո, ես սիրում եմ այդ խաղերը: Երեքշաբթի օրը «Վիլլա Պարկում» ֆանտաստիկ խաղ էր (Ասթոն Վիլա 3-2 ՊՍԺ):

Ինձ շատ է դուր գալիս Չեմպիոնների լիգան, իհարկե, կարոտում եմ: Բայց դա սպորտ է և եթե լավ չես խաղում, արժանի չես մնալ մրցաշարում», – ասել է Պեպ Գվարդիոլան։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից փլեյ-օֆֆ փուլում՝ պարտվելով Մադրիդի «Ռեալին» (3:6):