Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Էվերթոնի» դեմ հանդիպումը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Էվերթոնի» դեմ խաղում (2-0)։

«Սա կարևոր հաղթանակ էր։ Մենք ուժեղացրինք տեմպը ընդմիջումից հետո։ Մենք ավելի սուր էինք գրոհում։ Ես շատ գոհ եմ երկրորդ խաղակեսում մեր ցուցադրած խաղից։ Ֆուտբոլիստները շատ լավ խաղացին, նրանցից յուրաքանչյուրը։

Մենք հիմա չորրորդն ենք։ Այսօր հաղթելն իսկապես կարևոր էր»,- ասել է Գվարդիոլան BBC-ին։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝