Միկելե դի Գրեգորիոն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Միկելե դի Գրեգորիոն կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբներից մեկում։ Այս մասին հայտնում է  Tuttosport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: Միկելեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը 13 խաղում բաց է թողել 27 գնդակ։