Marca-ն նոր տեղեկություն է հայտնել Կառլո Անչելոտտիի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին իր առաջնահերթությունը համարում է մադրիդյան ակումբում աշխատանքը շարունակելը։

Այս մասին հայտնում է Marca-ն։

Այդ մասին իտալացին հասկացրել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF)։ Անչելոտտիի մերժումից հետո Բրազիլիայի հավաքականի մարզչի գլխավոր հավակնորդը դարձավ Խորխե Ժեզուսը, ով գլխավորում էր «Ալ-Հիլալը»։

Sky Sports-ն ավելի վաղ հայտնել էր, որ իտալացի մասնագետը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից» ապրիլի 26-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղից հետո։