«Մանչեսթեր Յունայթեդը» կուժեղացնի իր հետաքրքրությունը «Սաութհեմփթոնի» 19-ամյա վինգեր Թայլեր Դիբլինգի նկատմամբ, եթե «կարմիր սատանանտերը» հաղթեն Եվրոպա Լիգան և նվաճեն Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը։
Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Սաութհեմփթոնը» անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջի 120 միլիոն եվրո։ Եթե «կարմիր սատանաները» հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեն, ապա նրանք կվաստակեն առնվազն 95 միլիոն եվրո։ Անգլիական գրանդը կկարողանան այս գումարը ներդնել Դիբլինգին գնման համար։
Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Դիբլինգի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։