«Բորնմութի» կիսապաշտպան Անտուան Սեմենյոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակների ցանկում։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները համարվում են 25-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու հիմնական հավակնորդները։ «Բորնմութի» ղեկավարությունը կիսապաշտպանին գնահատում է 80 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորնմութի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։