«Մանչեսթեր Սիթին» ակտիվորեն հետաքրքրված է «Յուվենտուսի» ֆուտբոլիստներով

«Մանչեսթեր Սիթին» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» 25-ամյա ձախ պաշտպան Անդրեա Կամբիասոյի և թուրինյան ակումբի 27-ամյա դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոյի նկատմամբ։

Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Կամբիասոն կարող է «Քաղաքայինների» վրա արժենալ մոտ 70 միլիոն եվրո։ Իր հերթին Դի Գրեգորիոն գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո։

Կամբիասոյի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։ Դի Գրեգորիոյի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 մլն եվրո։