«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստով

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Անդրեա Կամբիասոն շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային նպատակը:

Թուրինյան ակումբը 60-70 միլիոն եվրո է խնդրում 25-ամյա Կամբիասոյին ձեռք բերելու համար, հայտնում է Tuttosport-ը։

«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է պատրաստում անձամբ Կամբիասոյի համար՝ մրցաշրջանում 5 միլիոն եվրո աշխատավարձով։ Անդրեա Կամբիասոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 76 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում է և պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։