Լա Լիգայի 32-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց «Սելտային»։ Խաղը ավարտվեց կատալոնական ակումբի հաղթանակով՝ 4-3 հաշվով։
12-րդ րոպեին կատալոնացիները Ֆերան Տորեսի հարվածից հետո առաջ անցան հաշվի մեջ։ Սակայն «Սելտայի» ֆուտբոլիստները պատասխանեցին երեք գնդակով՝ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բորխա Իգլեսիասը՝ 15, 52 և 62-րդ րոպեներին։
Այնուամենայնիվ, «Բարսելոնային» հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը՝ Դանի Օլմոյի (64-րդ րոպե) և Ռաֆինյայի (68-րդ րոպե) գոլերով։ Իսկ 98-րդ րոպեին կատալոնացիները խփեցին հաղթական գոլը՝ Ռաֆինյան վստահ իրացրեց 11 մետրանոցը։
Վերջնական հաշիվը՝ 4-3։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝